|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը․ «Շատ ցավալի, տխուր լուր․․․Մեզնից հեռացավ «Ղարաբաղ» կոմիտեի պայծառ անդամ Դավիթ Վարդանյանը։ Ափսոս ու ափսոս․․․Լույսեր մեջ մնաս,Դավիթ ջան․․»։
Դավիթ Վարդանյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 12-ին Երևանում։ Սովորել է Երեւանի պետական համալսարանում, որն ավարտել է 1971 թվականին։ Ստացել է ֆիզիկոս-տեսաբանի որակավորում, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։
1998-1999 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետը։
1990-1995 թվականներին եղել է Գերագույն Խորհրդի պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք)։ Եղել է Գերագույն Խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ։
1995-1999 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով)։ Եղել է Ազգային Ժողովրդավարական Միության խմբակցության անդամ։
1999 թվականի մայիսի 30-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել ԱԺՄ համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺՄ խմբակցության անդամ։
2000-2003 թթ. եղել է Պետական գույքի կառավարման նախարար։