|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Արփինե Վարդանյանին տրվել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի մանդատը:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ին արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ռիմա Ղազարյանի, Ռուբեն Մելքոնյանի, Ռոբերտ Հայրապետյանի, Մարիա Պետրոսյանի, Սայաթ Շիրինյանի և Դավիթ Սահակյանցի` պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումը։
ԿԸՀ արձանագրությամբ մանդատները համապատասխանաբար տրամադրվեցին Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին և Իրինա Գասպարյանին։