|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Եվրոպական խորհրդարանի ամենամեծ խորհրդարանական խմբի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Մանֆրեդ Վեբերը սպառնացել է մեկուսացնել Թուրքիային ռազմական կոալիցիայից, եթե Թուրքիան արգելափակի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, սակայն, ասել է, որ ռազմական դաշինքը վստահ է, որ կկարողանա հաղթահարել թուրքական դիմադրությունը և արագ ընդունել Ֆինլանդիային և Շվեդիային։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, մինչդեռ, դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի ներկայությանը` ասելով, որ «անընդունելի է» պոտենցիալ նոր անդամների կողմից քրդական PKK-ին աջակցությունը: