|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ ծանր խոսակցություն է տեղի ունեցել. պատճառը Սիրիայի իրադարձություններն են եւ դրանց նկատմամբ թուրքերի վերաբերմունքը: Փաստորեն, թուրքերն անցել են Արեւմուտքի ճամբարը եւ պաշտպանում են նրանց պահանջներն ու պատժամիջոցները:
Teheran Times-ի տեղեկություններով` Ահմադինեժադը երեկ զանգահարել է Էրդողանին եւ ասել, որ տարածաշրջանի երկրները չեն թույլատրել, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը միջամտեն տարածաշրջանի գործերին: Իրանի նախագահը պահանջել է, որ Թուրքիան իրենց հետ համաձայնեցնի Սիրիայի հարցով քաղաքականությունը:
Ի պատասխան` Էրդողանը նշել է, որ Թուրքիան Սիրիայի հարցում իր դիրքորոշման մեջ փոփոխություններ կդիտարկի միայն այն դեպքում, երբ Ասադը դադարեցնի բռնությունները ցուցարարների դեմ:
Ի դեպ, Իրանի թերթերը հակաթուրքական քարոզչություն են սկսել, նրանք թուրքերին մեղադրում են սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու մեջ, իսկ թուրքական կառավարությանն անվանում «ԱՄՆ-ի սպասավոր»: Իրանը երկյուղում է, որ Թուրքիան բազա կդառնա Սիրիայի դեմ ռազմական գործողության համար կամ էլ կմասնակցի դրան, այդ պատճառով էլ անցել է սպառնալիքների լեզվին: Թուրքական կողմի տեղեկություններով` եթե Թուրքիան մասնակցի Սիրիայի դեմ գործողություններին, Իրանը կաջակցի քուրդ զինյալներին: