|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիան «ավելի ուժեղ» հարվածների կարժանանա, եթե փորձի ռազմական գործողություններ իրականացնել իր սահմաններից դուրս. հայտարարել է Քրդական բանվորական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Դենիսը:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական ստորաբաժանումներն արդեն ցամաքային գործողություն են սկսել հյուսիսային Իրաքում եւ ոչնչացրել մոտ երկու տասնյակ քուրդ զինյալներ, որոնք անցյալ գիշեր հարձակվել էին թուրքական սահմանային հենակետի վրա: Զոհվել էր 26 թուրք զինծառայող, 22-ը վիրավոր են, այդ թվում` 16-ը` ծանր: