|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ կամ հանգստյան օրերին 100 մլն դոլարի սպառազինման նոր փաթեթ կստորագրի Ուկրաինայի համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պաշտոնյաներն անանունության պայմանով հայտնել են, որ վերջին փաթեթն, ամենայն հավանականությամբ, կներառի ավելի շատ զինամթերք այնպիսի համալիրների համար, ինչպիսին են հաուբիցները: Պենտագոնը հայտարարել է, որ արդեն 184 000 հրետանային արկ է ուղարկել Ուկրաինա:
Երկու պաշտոնական անձանց խոսքով՝ հայտարարությունը կարող է արվել արդեն առաջիկա 24 ժամվա ընթացքում:
Անցյալ ամիս Բայդենն Ուկրաինային 33 մլրդ դոլարի օգնության փաթեթ էր առաջարկել, այդ թվում՝ ավելի քան 20 մլրդ դոլար՝ որպես ռազմական օգնություն: