|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսական ռազմական հարվածները հեռահար ճշգրիտ զենքերով ոչնչացրել են երկաթգծի վեց քարշային էլեկտրական ենթակայաններ, որոնցով ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից արտադրված զենք ու զինամթերք էր մատակարարվում Դոնբասում գտնվող ուկրաինական զորքերին. հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Գերճշգրիտ հեռահար օդային և ծովային զենքերը ոչնչացրել են վեց քարշային էլեկտրական ենթակայաններ Պոդոբորցի, Լվովի, Վոլովեցի, Տիմկովոյի և Պյատիկխատկայի երկաթուղային կայարաններում, որոնց միջոցով Դոնբասում գտնվող ուկրաինական զորքերին ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում արտադրված սպառազինություն է մատակարարվել»,- Կոնաշենկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։