|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մի շարք արեւմտյան երկրների ներկայացուցիչներ վաղը` հունիսի 15-ին, Ստամբուլում կհանդիպեն, այսպես կոչված, Սիրիական ազատ բանակի հրամանատար Սալիմ Իդրիսի հետ: Հանդիպումը կանցկացվի «Մեծ ութնյակի»` Հյուսիսային Իռլանդիայում հունիսի 17-18-ը անցկացվելիք գագաթաժողվի նախաշեմին, որի քննարկման հիմնական թեմաներից է լինելու սիրիական ճգնաժամը. գրում է Hurriyet-ը:
Այսպես կոչված` Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ Լուեյ ալ Միկդադը հաստատել է թերթի տեղեկությունը եւ նշել, որ իրենք արեւմտյան երկրներից զենք են խնդրելու, այդ թվում` զենիթահրթիռային համալիրներ, պահանջելու են Սիրիայում ստեղծել ոչ թռիչքային գոտի, նաեւ Ռուսաստանին համոզել այնպես անել, որ իրանցիներն ու «Հըզբոլլահ»-ի գրոհայինները լքեն Սիրիան: