|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր սիրիացի ապստամբները Հալեպի մոտակայքում` Մինիխ ռազմական օդանավակայանից ոչ հեռու, կործանիչ են խոցել. տեղեկացնում է Интерфакс-ը: Օդաչուի ճակատագիրն անհայտ է:
Ռազմական օդանավակայանի համար կառավարական ուժերի եւ ապստամբների դիմակայությունը ձգվում է մոտ 2 ամիս:
Լոնդոնում գործող` Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի իրավապաշտպանները հայտնում են, որ մարտական գործողություններ են իրականացվում նաեւ Հալեպի միջազգային օդանավակայանի ու Նայրաբ ռազմաօդային կայանի մոտակայքում: