|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիացի ապստամբները պնդում են, որ զենքի ու զինամթերքի մեծ խմբաքանակ են ստացել. ըստ Интерфакс-ի` այսօր հայտնել է միջարաբական Al Arabiya հեռուստաալիքը:
Այդ մասին հայտարարել է, այսպես կոչված, Սիրիական ազատ բանակի հրամանատար Սալիմ Իդրիսը Անկարայում Սիրիայում գործող ապստամբ ստորաբաժանումների հրամանատարների հետ հանդիպման ժամանակ: Իդրիսը կարծիք է հայտնել, որ այդ զենքի օգնությամբ հնարավոր կլինի փոխել իրավիճակը մարտի դաշտում: Նա չի ճշգրտել, թե կոնկրետ ինչ զենք են ստացել եւ ումից: