|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Թայվանին զենք մատակարարել, Պեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու օտարերկրյա ուժերի կղզու շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելու դեպքում, հայտարարել են Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանատանը:
«ԱՄՆ-ը պետք է համապատասխանի մեկ Չինաստանի սկզբունքին եւ երեք համատեղ չին-ամերիկյան պաշտոնական կառավարական հաղորդագրությունների դրույթներին, դադարեցնի Թայվանի հետ պաշտոնական փոխգործակցությունն ու ռազմական կապերը, դադարեցնի Թայվանին զենքի վաճառքը եւ կոնկրետ միջոցներ ձեռնարկի «Թայվանի անկախությունը» չաջակցելու իր պարտավորությունը կատարելու համար», - ՌԻԱ Նովոստիին ասել է Չինաստանի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ Լյու Պենյուն:
Նա ընդգծել է, որ Պեկինը սպասում է Չինաստանի վերամիավորմանը եւ Թայվանի քաղաքացիական պատերազմի ժառանգության մնացած հարցի լուծմանը: «Մենք ձգտելու ենք խաղաղ վերամիավորման առավելագույն անկեղծությամբ եւ ջանքերով», - ասել Է դիվանագետը:
«Ընդ որում, մենք մեզ հնարավորություն ենք վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան օտարերկրյա ուժերի միջամտության եւ «Թայվանի անկախության» մի խումբ անջատողականների պառակտիչ գործունեության», - հայտարարել է նա: