|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ-ն մտադիր չէ դադարեցնել Իսրայելին զենքի մատակարարումը չնայած այն բանին, որ քննադատում է Գազայի հատվածի խաղաղ բնակչության շրջանում Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում զոհերի գրանցումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին. գրում է Интерфакс-ը:
Նրա խոսքերով՝ Իսրայելը կարող է ավելին անել, որպեսզի խուսափի խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճից, սակայն «դա չի փոխում այն հանգամանքը, որ Իսրայելը շարունակում է մնալ ԱՄՆ-ի կարևոր ռազմավարական գործընկերը, անվտանգության ոլորտում գործընկերը»:
«Մենք կարծում ենք, որ նրանք ինքնապաշտպանության իրավունք ունեն»,- ասել է նա: