|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վաշինգտոնը կարծում է, որ Իրանի դեմ զենքի էմբարգոն պետք է երկարաձգվի անժամկետ: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Իրանի գործերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը՝ Միջազգային հարաբերությունների ամերիկյան խորհրդի փորձագետներիի հետ տեսազանգի ժամանակ:
«Հաշվի առնելով Իրանի գործողությունները, մենք հավատում ենք, որ ճիշտ մոտեցումը կլինի այն,, որպեսզի կոնկրետ ժամկետներ չլինեն, թե երբ կավարտվի էմբարգոն», - ասել է նա:
Ըստ նրա՝ Վաշինգտոնը մտադիր չէ նախապես պարզաբանել, արդյոք ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի և Չինաստանի դեմ, եթե համապատասխան էմբարգոյի ավարտից հետո Իրանին զենք վաճառեն:
Հիշեցնենք, որ Իրանին զենքի վաճառքի էմբարգոյի ժամկետն ավարտվում է այս տարվա հոկտեմբերի 18-ին, սակայն ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է երկարացնել այդ ժամկետը։