|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանի տարածքից հրթիռներ են արձակվել իրենց ուղղությամբ: Հրթիռակոծությունն իրականացվել է լիբանանյան Սուր քաղաքից: Հրթիռը պայթել է ամայի տարածքում, վնասներ չեն եղել։
«Ալ Ահբար» թերթը, որը հայտնի է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ կապերով, հայտնել է, որ հրթիռն արձակվել է լիբանանյան Սուր քաղաքի հարավից։
Շուրջ 2 տարի լիբանանա-իսրայելական սահմանին ժամանակավոր հանգստություն է:
Հրթիռային հարձակումը տեղի է ունեցել օկուպացված Արևելյան Երուսաղեմի և Արևմտյան ափի Ալ Աքսա մզկիթի տարածքում իսրայելցիների և պաղեստինցիների միջև լարվածության սրման ժամանակ:
Իսրայելի զինվորականներն, իրենց հերթին, երկուշաբթի հրետանային հարձակում են իրականացրել հարավային Լիբանանում գտնվող ենթակառուցվածքային օբյեկտների և կրակակետերի վրա: Այս մասին հայտնում են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից։