|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանագետ Մոստաֆա Խոշչաշմն իր հարցազրույցում հիշեցրել է, որ Իսրայելը մի քանի անգամ անօդաչու թռչող սարքեր է արձակել Ադրբեջանում գտնվող իր հենակետերից դեպի Իրանի տարածք, և մեկ անգամ Իրանի հակաօդային պաշտպանությունը նույնիսկ խոցել է «Հերմես» անօդաչու թռչող սարքը:
«Ահաբեկչական գործողությունները և միջուկային փաստաթղթերի գողությունը կատարվել են նույն կերպ: Բայց Իրանը միշտ փորձել է հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով»,- նշել է փորձագետը:
Նրա կարծիքով՝ Իսրայելը նաև Թուրքիային է հրահրել հակաիրանական գործողությունների՝ ասելով. «Իրանը ձեր մրցակիցն է, բայց մեզ համար թշնամի է: Եկեք համագործակցենք»: