|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանում և մարզերում առկա է շուրջ 3,000 թափուր աշխատատեղ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն, ապրիլ ամսվա դրությամբ, գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա շուրջ 3,000 թափուր աշխատատեղ։
Աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
Բացված պատուհանում անհրաժեշտ է սեղմել «Ներբեռնել» (download) կոճակը, որը թույլ կտա թափուր հաստիքների ամբողջ ցանկը ներբեռնել համակարգիչ։
Մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ»։