|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ, զրուցել թափուր աշխատատեղերի մասին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Քիչ առաջ հանդիպում էի իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ: Ասաց, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը համալրելու խնդիր ունեն:
Մասնավորապես՝ հիմա Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաներում առկա է 200 թափուր աշխատատեղ՝ 120 հազար դրամ ևավելի մաքուր աշխատավարձով:
Սիրելի վանաձորցիներ եւ հարակից բնակավայրերի բնակիչներ. հույս ունեմ՝ կհամալրեք այս թափուր աշխատատեղերը: Դրա համար անհրաժեշտ է դիմել վերը նշված ընկերություններ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը: