|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մարիուպոլը գրավված է վերջնականապես եւ անդառնալիորեն, հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Մարիուպոլը մերն է... քաղաքը գրավված է վերջնականապես եւ անդառնալիորեն։ Ամբողջ տարածքը պլանային մաքրված է ազգայնականներից, բանդերականներից, շեյթաններից եւ մնացած ամբողջ աղբից, վերահսկողության տակ է վերցված առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ունեցող «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի վարչական շենքը, ինչպես նաեւ մաքրված է ամբողջ հարակից տարածքը։ Նացիկների մնացորդները գործարանի տարածքում արգելափակված են բետոնի եւ երկաթի հաստության տակ, եւ ես վստահ եմ, որ այդ պատերը վերջին բանն են, որ նրանք կտեսնեն իրենց կյանքում»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
«Թվում էր, թե նացիկները կանխատեսել են իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակները։ Նրանք հաշվի չեն առել ամենագլխավորը՝ մեր քաջարի մարտիկներին։ Սովորական թերագնահատումը հանգեցրեց բանդերական ամրությունների հաջորդական անկմանը»,- ասել է նա: