|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, լրացել է ԱԱԾ և ՀՖՖ նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի 40-ամյակը, որի առթիվ նրան շնորհավորական ուղերձ է հղել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:
Վերջինս, ըստ Yerkir.am-ի, իր ինստագրամյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Վանեցյանի հետ ու կից գրառում կատարել: Նա, մասնավորապես, նշել է.
«Սիրելի ընկերնե՛ր, այսօր մեր եղբոր՝ Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձն է: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն և գեներալի կոչում: Նա 2018թ.-ից գլխավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը: Վստահ եմ՝ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է և նպաստում է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը:
Սրտանց շնորհավորում եմ Արթուր Վանեցյանին՝ մաղթելով նրան առողջություն և հաջողություններ»: