|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում շարունակվում է Արցախի պետական դրոշի հաղթարշավը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ հրապարակելով այն քաղաքների անունները, որտեղ արդեն տեղադրվել է Արցախի դրոշը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի դրոշը տեղադրվել է Չարենցավանում, Գյումրիում, Աբովյանում, Սևանում, Արմավիրում ու Էջմիածնում։
«Բոլոր այս քաղաքները միացան իշխանությունների հակազգային քաղաքականության մերժման արշավին։ Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ։ Մարդիկ ցույց են տալիս, որ իրենք կարող են տեղերում կազմակերպվել և, ի հակառակ օրվա իշխանությունների, Արցախի խնդիրը նորից դարձնել համազգային օրակարգի գլխավոր հարց։
Կեցցե՛ք, սիրելի՛ հայրենակիցներ։ Պաշտպանենք Արցախը՝ փրկենք Հայաստանը»: