|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրներ պաշտպանել են Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու առաջարկները՝ Կիևի հնչեցրած հայեցակարգի շրջանակներում․ հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցային գործընթացում ուկրաինական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Դավիլ Արախամիան։
Նա նշել է, որ Կիևը ողջունում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը, որը հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ առաջարկվող հայեցակարգին համապատասխան, դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։
Արախամիան նաև հիշեցրել է, որ երեկ Գերմանիան է պատրաստակամություն հայտնել անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային։
«Այսինքն՝ այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկու հզոր երկրներ արդեն աջակցել են մեր առաջարկներին»,- հավելել է Արախամիան։