|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գերմանիան մոտ 1 միլիարդ եվրո է հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Դրա մասին ասված է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հայտարարության մեջ:
«Ռուսական հրթիռների և անօդաչուների կարկուտից պաշտպանվելու համար Ուկրաինային շտապ անհրաժեշտ է ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը։ Ուստի ես պաշտպանության նախարար Պիստորիուսի հետ նախաձեռնեցի հակաօդային պաշտպանությունը ամրապնդելու նախաձեռնությունը:
Արդեն հավաքվել է գրեթե մեկ միլիարդ եվրո՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերին լրացուցիչ աջակցություն տրամադրելու համար, և մենք ինտենսիվ աշխատում ենք գումարի ավելացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի՝ բոլոր հնարավորություններն օգտագործել են և հասել լրացուցիչ Patriot ստորաբաժանման մատակարարմանը։