|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանը հրթիռային համակարգեր է ուղարկում բելառուսական Գոմել. ըստ «Ուկրինֆորմ»-ի՝ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
«Ռուսաստանը չի հրաժարվում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն ամբողջությամբ զավթելու՝ իր ծրագրերից։ Նա ոտնձգություն է անում նաեւ Խարկովի շրջանի վրա եւ փորձում ամրապնդել իր դիրքերը, վերախմբավորել զորքերը, ամրապնդվել։ Հիմա մենք տեսնում ենք, որ հրթիռային համակարգեր են ուղարկվում Գոմելի շրջան, հակառակորդը փորձում է դրանք կենտրոնացնել այնտեղ։ Աակնհայտ է, որ դա պայմանավորված է հրթիռային հարվածներ հասցնելու կամ այնտեղ որպես շանտաժի և ահաբեկման գործիք կիրառելու ծրագրերով»,- ասել է Մալյարը։
Նրա պնդմամբ՝ Բելառուսի տարածքը Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն օգտագործել, և որ Ռուսաստանի Դաշնությունը չի հրաժարվել իր նպատակներից, նույնիսկ՝ Կիևի և Չեռնիգովի շրջաններից զորքերի դուրսբերումը կամավոր դուրսբերում չէ, այլ արդյունք է Ուկրաինայի զինված ուժերի աշխատանքի: