|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանը ուկրաինական պատերազմում ներգրավում է Բաշար Ասադի և «Հըզբոլլահ»-ի զինյալներին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հրամանատարությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել օտարերկրացիների հաշվին անձնակազմի կորուստները փոխհատուցելու համար։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ռուսական զորքերն արդեն մոտ 1000 կամավոր են վերցրել Բաշար ալ Ասադի և «Հըզբոլլահ»-ի բանակի ներկայացուցիչներից»,- հայտնում է Ուկրաինայի գլխավոր շտաբը։
Նշվում է նաեւ, որ օտարերկրյա մարտիկների ներգրավման հիմնական պատճառը քաղաքում մարտական գործողությունների փորձն է։
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների մեկնարկից հետո տեղեկություններ էին ստացվում, որ տարբեր երկրներից տարատեսակ զորքեր են տեղափոխում Ուկրաինա` ՌԴ-ի դեմ պայքարելու համար: