|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը համաձայն է Սպիտակ տան այն գնահատականին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վատ է տեղեկացված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին. ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Ավելի վաղ Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել էր, որ, ըստ հետախուզության, Պուտինի շրջապատը վախենում է նրան ասել ճշմարտությունը և ապատեղեկացնում է նախագահին ռազմական գործողությունների ընթացքի ու պատժամիջոցների հետևանքով պատճառված տնտեսական վնասի մասին։
Ըստ Քիրբիի՝ Պենտագոնը մտահոգված է այս գնահատականով։ «Սա նրա բանակն է։ Սա նրա պատերազմն է։ Նա է դա ընտրել... Այն փաստը, որ նա կարող է լիովին չհասկանալ, թե որքանով են ձախողվում իր զորքերը Ուկրաինայում, որոշ մտահոգություններ է առաջացնում»,- ասել է նա:
Պենտագոնի խոսնակի խոսքով՝ Պուտինի անտեղյակությունը կարող է հանգեցնել հակամարտությունը դադարեցնելու բանակցություններում ոչ այնքան ճիշտ որոշումների։ «Եթե նա ամբողջությամբ ճիշտ տեղեկացված չէ, թե ինչ վատ են գործերը, ապա ինչպե՞ս են նրա բանագնացները պատրաստվում համաձայնության գալ»,- հավելել է նա: