|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Ռուսաստանը փորձում է հանրաքվե անցկացնել «Խերսոնի ժողովրդական հանրապետության» հռչակման նպատակով։
«Հարավային Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքները վերահսկելու համար հակառակորդը փորձում է ստեղծել ռազմաքաղաքացիական վարչակազմեր և սկսել է նախապատրաստվել Խերսոնի մարզի տարածքում քվազիպետական միավորի ստեղծման վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը»,- հայտնում է Գլխավոր շտաբը։
Այլ մանրամասներ չեն ներկայացվում։
Խերսոնը Ուկրաինայի միակ մարզային կենտրոնն է, որը ռուսական զորքերին հաջողվել է գրավել։