Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Խերսոնի մարզի Բրիլյովկա գյուղում գտնվող՝ Հայրենական մեծ պատերազմի զոհված հերոսների հուշարձանին։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն, փոխանցում է РИА Новости-ն։
«Կիևի զինյալները ստորաբար հարված են հասցրել Ալյոշկինսկի շրջանի Բրիլյովկայում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհված հերոսների հուշարձանին։ Հարձակման հետևանքով հուշարձանը վնասվել է», - գրել է Սալդոն Telegram-ի իր ալիքում։
Մարզպետը հուշարձանի վրա հարձակումը որակել է որպես ծայրահեղ ցինիզմի և վանդալիզմի դրսևորում։
Ուկրաինական բանակը ամեն օր հարձակումներ է իրականացնում Ռուսաստանի շրջաններում գտնվող քաղաքացիական անձանց վրա։