|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չինաստանին և Ռուսաստանին զսպելու` ԱՄՆ-ի մտադրությունները չեն հաջողվի. ըստ ՏԱՍՍ-ի` հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը` մեկնաբանելով Պենտագոնի պատրաստած` ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը։
Վենբինի խոսքով՝ Պենտագոնի զեկույցը լցված է Սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածողությամբ և բլոկային գաղափարախոսությամբ։ «Չինաստանն ու Ռուսաստանը մեծ տերություններ են։ Մեզ զսպելու կամ ճնշում գործադրելու` ԱՄՆ-ի ծրագրերն ու փորձերը հաջողություն չեն ունենա»,- ասել է նա։
Չինաստանի ԱԳՆ խոսնակը հորդորել է ԱՄՆ-ին` վերանայել իր պարտավորությունները ուկրաինական ճգնաժամում, դադարեցնել երևակայական հակառակորդներ ստեղծելը և լսել այլ երկրների անվտանգության մտահոգությունները։
Մարտի 28-ին Պենտագոնը Կոնգրեսին է ներկայացրել Ազգային պաշտպանության նոր ռազմավարության գաղտնի տարբերակը, որում ասվում է, որ Ռուսաստանը «սուր սպառնալիքներ» է ներկայացնում ԱՄՆ-ի համար, այդ թվում՝ Ուկրաինայում «հատուկ գործողության» պատճառով, և Չինաստանը նշված է որպես ռազմավարական ամենակարևոր մրցակից։