|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Եվրամիությունը չի թաքցնում Ռուսաստանին զսպելու և Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները, սակայն ոչինչ չի ստացվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից, Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները։ Դա չի ստացվի: Մենք այստեղ ենք պատմականորեն, ոչ մի տեղ չենք անհետանալու։ Մեր գործընկերները, դաշնակիցները դա շատ լավ գիտեն»,-ասել է Լավրովը։
Լրագրողը նրան խնդրել է մեկնաբանել արևմտյան ԶԼՄ-ների հայտարարություններն այն մասին, որ «Ղազախստանը ՌԴ-ի հետնաբակն է», ի պատասխան Լավրովն ընդգծել է, որ հարցը ոչ միայն հրապարակումներն են, այլև որոշ արևմտյան առաջնորդները, որոնք «իրենց բավական լկտի արտահայտություններ են թույլ տալիս»: