|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը, խոսելով Ռուսաստանին G20-ից բացառելու գաղափարի մասին, ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը G20-ի կարևոր մասն է, G20-ի ոչ մի անդամ իրավունք չունի այլ երկրի զրկելու անդամակցությունից. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեծ քսանյակը միջազգային տնտեսական համագործակցության հիմնական ֆորումն է, և Ռուսաստանը դրա կարևոր անդամն է»,- ճեպազրույցում ասել է դիվանագետը։
Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ ուսումնասիրում է Ռուսաստանին G20-ից բացառելու հարցը։