|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երկուշաբթի Ռուսաստանի օդատիեզերական ուժերը գնդակոծել են Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների դիրքերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբում։
«Հյուսիսային Իդլիբի Մաարաթ ալ Նասան քաղաքի մոտ գտնվող ընդդիմադիր խմբավորումների օբյեկտները չորս ավիահարվածների արդյունքում հրթիռակոծության են ենթարկվել ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից»,- ասել են ընդդիմադիր ռազմական աղբյուրները North Press-ին:
Գրոհներն ուղեկցվել են կառավարական ուժերի կողմից հրետանային ռմբակոծությամբ՝ ուղղված Հալեպի արևմուտքում գտնվող Մաքքլեբիս և Շեյխ Սուլեյման շրջաններում գտնվող թուրքական ռազմաբազաներին. հավելել են աղբյուրները:
Հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է թուրքական ուժերի երկու ներկայացուցիչ, որոնք, ըստ նույն աղբյուրների, տեղափոխվել են թուրքական տարածք՝ բուժման նպատակով։