Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Երեկ հայտնի դարձավ, որ 84 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ առաջին կին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը:
Հենց այս կինն էր դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման գլխավոր գաղափարախոսներից մեկը: Օլբրայթը հայտարարել էր, որ 1990-91 թթ. Իրաք ամերիկյան ներխուժման հետևանքով կես միլիոն երեխաների մահը դժվար որոշում էր, բայց՝ արդարացված: Այս խոսքերից մի քանի տարի անց ԱՄՆ-ը դարձյալ ներխուժեց Իրաք, ինչը հանգեցրեց ևս մոտ կես միլիոն մարդու մահվան:
Որպես ԱՄՆ պետքարտուղար՝ 1997-2001 թվականներին Օլբրայթն իրեն թույլ է տվել այսպիսի հայտարարություն. «Ռուսաստանը չափազանց շատ բնական հարստություն ունի։ Դա անարդար է… Ռուսաստանը չափազանց մեծ հարստություն ունի մեկ երկրի համար»:
Մադլեն Օլբրայթը Հարավսլավիայում քաղաքացիական թիրախների ռմբակոծման պատասխանատուն է` ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին համահավասար, որը համարվում է այդ արյունալի գաղափարի հեղինակը։
Օլբրայթը ԱՄՆ Կոնգրեսի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդներից էր: