|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանից իմ աղբյուրների հաղորդմամբ՝ այս պահին Մեղրի բնակավայրի տարածքում` Իրանի և Ադրբեջանի սահմանի հանգույցում, ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակման վտանգ կա. իր թելեգրամյան ալիքում հայտնել է ռուս ռազմական թղթակից, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորված Յուրի Կոտենոկը:
«Նախիջևանի հարակից տարածքում գրանցվել է զորքերի կենտրոնացում։ Հնարավոր է, որ Բաքուն որոշել է արագացնել, այսպես կոչված, Զանգեզուրի (Սյունիք) միջանցքի ստեղծման գործընթացը Երեւանի վրա ուժային ճնշում գործադրելու միջոցով, այն պայմաններում, երբ Ռուսաստանի ողջ ուշադրությունն ու ռեսուրսները շեղված են Ուկրաինայում հատուկ գործողության վրա», - նշել է Կոտենոկը: