|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսական կողմը միայն բանակցությունների տպավորություն է ստեղծում. Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
«Առաջին հերթին հրադադար է պետք, միայն դրանից հետո են հնարավոր բանակցությունները, քանի որ երբ գլխին ատրճանակ են պահում, դա բանակցություններ չեն»,- ասել է նա։
Հարցին, թե հետագայում ի՞նչ զարգացումներ են հնարավոր, Լը Դրիանը պատասխանել է, որ ակնկալում է դաժան պատերազմի սրացում։ «Մենք, ցավոք, տեսնում ենք նույն ռուսական տրամաբանությունը՝ մաքսիմալիստական պահանջներ, Ուկրաինայի կապիտուլյացիայի պահանջներ, շրջափակման մեջ գտնվող քաղաքների իրավիճակի բարդացում: Ինչպես արդեն Գռոզնիում և Հալեպում էր, նրանք օգտագործում են տիպիկ շարք՝ անկանոն ռմբակոծություն, այսպես կոչված «մարդասիրական միջանցքներ», որպեսզի հետո հայտարարեն, որ հակառակորդն է, որ չի կատարում պայմանավորվածությունները, և բանակցություններ, որոնցում ոչ մի նպատակ չկա, միայն բանակցությունների տպավորություն ստեղծել»,- ասել է ֆրանսիացի նախարարը՝ հավելելով, որ եթե գործը հասնի Ուկրաինայում քիմիական զենքի կիրառմանը, Ֆրանսիան չի կասկածի, թե որ կողմն է դա արել: