|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵԽԽՎ-ն մարտի 15-ի նիստում Մերձդնեստրը ճանաչել է որպես «ռուսական օկուպացիայի գոտի»։ ԵԽԽՎ անդամներն աջակցել են բանաձեւին, իսկ վերջնական որոշումը ԵԽ Նախարարների կոմիտեն կընդունի մարտի 17-ին։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում կատարելով Eurointegration-ին:
Հաղորդվում է, որ ԵԽԽՎ-ն միաձայն հաստատել է Մերձդնեստրը որպես ռուսական օկուպացիայի գոտի պաշտոնապես ճանաչելու լրացումը:
Հարկ է նշել, որ Մոլդովայի ներկայացուցիչները չեն մասնակցել այս փոփոխության մշակմանը, սակայն դեմ չեն քվեարկել։
«Ռուսաստանի Դաշնությունը Մոլդովայի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ակտ և, համապատասխանաբար, Մերձդնեստրի տարածաշրջանի օկուպացիա է իրականացրել»,- այսպիսի փոփոխություն են առաջարկել ԵԽԽՎ անդամները։