|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ ԵՄ-ն ձգտում է Թուրքիան օգտագործել որպես բուֆերային գոտի փախստականների համար, մինչդեռ դա հակասում է եվրոպական արժեքներին:
«Մենք ականատես ենք ժամանակակից պատմության խոշորագույն միգրացիոն ճգնաժամին։ Ընդ որում՝ Թուրքիան ընդունել է ամենամեծ թվով փախստականներին։Խնդիրը կարող է լուծվել միայն համերաշխության, համագործակցության ու ԵՄ-ի ու Թուրքիայի միջև պատասխանատվության բեռի կիսման հիման վրա։ Հակառակ դեպքում ճգնաժամը կարող է ավելի խորանալ։
Մենք չենք տեսնում ԵՄ-ի կողմից այնպիսի քայլեր, որոնք կհամապատասխանեն Թուրքիայի շահերին։ ԵՄ-ի նպատակը Թուրքիայի տարածքը փախստականների համար որպես բուֆերային գոտի օգտագործելն է՝ տալով նրան մի փոքր գումար»,- ասել է Քըլըչդարօղլուն։