|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Facebook-ը և Instagram-ը ժամանակավորապես թույլ կտան բռնության կոչերը ռուսների նկատմամբ (եթե հաղորդագրությունները լինեն Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում)։
«Սոցիալական ցանցը նաև ժամանակավորապես թույլատրում է որոշ հաղորդագրություններ, որոնք մահվան կոչեր են պարունակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ»,- հայտնում է Reuters-ը:
META-ն պաշտոնապես մեկնաբանել է այն լուրերը, որ Facebook-ը և Instagram-ը թույլատրում են բռնության կոչեր ռուսների նկատմամբ.
«Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժումից հետո մենք ժամանակավորապես շտկեցինք քաղաքական արտահայտվելու ձևը, որը, սովորաբար, խախտում է մեր կանոնները։ Դրանք ագրեսիվ հայտարարություններ են, օրինակ՝ «Մահ ռուս օկուպանտներին»։ Եվ մենք, ինչպես նախկինում, չենք հանդուրժի Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ բռնության կոչերը»,- ասվում է հայտարարության մեջ։