|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Meta-ն դիտարկում է ԵՄ-ում Facebook-ն ու Instagram-ը փակելու սցենար. ասվում է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին ներկայացված զեկույցում։
Խնդիրները, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, կապված են ԵՄ-ում նոր օրենքի ընդունման հետ, որը նախատեսում է տվյալների պահպանում և մշակում միայն եվրոպական սերվերների վրա։ Մետատվյալները ներկայումս գտնվում են ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Ընկերությունը կարծում է, որ իր մոտեցումը չափազանց կարևոր է բիզնեսի համար՝ ինչպես սոցիալական ցանցերի, այնպես էլ գովազդային շուկայի։ Meta-ում ԵՄ նոր կանոնները գնահատվում են որպես սպառնալիք Facebook-ի և Instagram-ի աշխատանքին։ Առանց տվյալների փոխանցման տրանսատլանտյան համակարգի՝ ընկերությունը կարող է ընդհանրապես հեռանալ եվրոպական շուկայից։
Գլոբալ հարցերով փոխնախագահ Նիկ Քլեգն ասել է, որ օրենքն աղետալի կլինի ոչ միայն համացանցային լանդշաֆտի, այլև բիզնեսների սեփականատերերի համար, որոնք ապավինում են սոցիալական մեդիայի մեխանիզմներին: