|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ Ուկրաինան Խարկովում «սադրանք է նախապատրաստում՝ տարածքի հնարավոր ռադիոակտիվ աղտոտմամբ»։
ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է․ «Ուկրաինան Ազովի գումարտակի զինյալների հետ սադրանք է նախապատրաստում՝ Խարկով քաղաքի մերձակա տարածքի հնարավոր ռադիոակտիվ աղտոտմամբ։ Ազգայնականները ականապատել են Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում տեղակայված փորձարարական միջուկային օբյեկտի ռեակտորը: Ազովի գումարտակը ծրագրում է պայթեցնել ռեակտորը և մեղադրել Ռուսաստանի զինված ուժերին փորձարարական միջուկային օբյեկտի վրա իբր հրթիռային հարձակման մեջ»:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նշել է, որ «օտարերկրյա լրագրողները մարտի 6-ին ժամանել են Խարկով՝ արձանագրելու սադրանքի հետևանքները, որ հետագայում էկոլոգիական աղետ ստեղծելու համար մեղադրեն Ռուսաստանի Դաշնությանը»։