|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում:
Հայաստանի ՊՆ-ից Yerkir.am-ին հայտնում են. «Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:
Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական, կեղծ, ապատեղեկատվությունն է:
Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»:
Իր հերթին ՊՆ խոսնակը գրել է. «Հարգելի քաղաքացիներ,
անտեսեք նման բովանդակությամբ հաղորդագրությունները։ Հակառակորդը ապատեղեկատվության միջոցով փորձում է խուճապ առաջացնել։ Եղեք զգոն և հետևեք պաշտոնական լրահոսին»: