|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները եռամսյա վարժական հավաքների են մասնակցելու:
«Մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները», – տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից: