|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Samsung Electronics կորպորացիան ժամանակավորապես դադարեցրել է հարավկորեական Կումի քաղաքում գտնվող իր գործարանի աշխատանքը, որը զբաղվում էր ծալովի սմարթֆոնների արտադրությամբ։ Գործարանի փակման պատճառն այն է, որ աշխատակիցներից մեկն իրեն վատ է զգացել եւ նրա մոտ կասկածվել է կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Աշխատակիցն ու նրա գործընկերները ուղարկվել են հատուկ բուժհաստատություն եւ այնտեղ կանցկացնեն առաջիկա երկու շաբաթը՝ կարանտինի ռեժիմում։ Նշենք, որ Samsung-ի սմարթֆոնների մեծ մասը հավաքվում են Վիետնամում եւ Հնդկաստանում եւ միայն ծալովի մոդելներն էին հավաքվում Կումիի գործարանում։