|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի ներկայիս ճգնաժամը վտանգել է Nutella շոկոլադի և ընկույզի կրեմի արտադրությունը. գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով փորձագետներին։ Բանն այն է, որ մինչև վերջերս թուրք ֆերմերներն արտադրում էին աշխարհի պնդուկի մեծ մասը (մինչև 70%), իսկ այժմ, լիրայի անկման ֆոնին, նրանց ծախսերը զգալիորեն աճել են։
Երկրում թանկացել են ներկրվող պարարտանյութերը, սերմերը և թունաքիմիկատները, ուստի ֆերմերները, որոնցից Nutella-ին պատկանող իտալական Ferrero ընկերությունը նախկինում պնդուկ էր գնում, ստիպված են եղել կրճատել ընկույզի արտադրությունը։
«Եթե դուք Nutella-ի երկրպագու եք, ապա ավելի լավ է պահեստավորեք այն»,- մեջբերում է պարբերականը ԱՄՆ շուկայում գործող թուրքական ընկերությունների խորհրդատու Թուրգան Զյուլֆիքարին։