|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իտալիայի Ներքին գործերի նախկին նախարար և փոխվարչապետ, աջակողմյան ըննդիմության առաջնորդ Մատտեո Սալվինին հայտարարել է, որ արդեն չի սիրում հայտնի «Nutella» շոկոլադե կրեմից՝ իմանալով, որ դրա բաղադրության մեջ օգտագործվում է թուրքական պնդուկ. «Իմացա, որ Nutella-յի մեջ թուրքական պնդուկ է օգտագործվում, ես նախընտրում եմ օգնել միայն իտալական ապրանքներ օգտագործող կազմակերպություններին». - ըստ Yerkir.am-ի՝ Ռավեննա քաղաքից հայտարարել է Սալվինին:
Սալվինին իտալական Ferrero կազմակերպությանը կոչ է արել կրեմի բաղադրության մեջ օգտագործել միայն իտալական պնդուկ: Սալվինին բազմիցս է «Նախ Իտալիան» կարգախոսով հանդես եկել իտալական ապրանքների օգտագործման քարոզով:
Հիշեցնենք, որ հենց Սալվինիի և նրա «Լիգա» կուսակցության կողմից էր այս տարվա ապրիլի 10-ին օրինագիծ մշակվել «Հայոց ցեղասպանության ճանաչման» վերաբերյալ, որն էր ընդունվել էր Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից: Այդ օրինագծով կոչ էր արվում իտալական կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային գնահատական: