|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայամետ թուրք գրող, պրոֆեսոր Բասքըն Օրանը հրաժարվել է ներկա գտնվել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կազմակերպած՝ մտավորականների հետ հանդիպմանը, որի ընթացքում պետք է քննարկվի ԻՇԻՊ-ի հարձակումների հարցը:
Ըստ T24-ի՝ Օրանն ասել է. «Ես չեմ մասնակցի այն պետության կազմակերպած հանդիպմանը, որն ԻՇԻՊ-ին և Քրդական բանվորական կուսակցությանը հավասար աչքով է նայում: Ես, այդ հանդիպմանը մասնակցելով, քրդերից ժամանակ խլելու գործիք չեմ դառնա»:
Ըստ տեղեկությունների՝ վարչապետի նստավայրը հրավիրատոմսում հայտնել է, որ մտավորականներին անձամբ Դավութօղլուն է հրավիրել. «Դավութօղլուն ցանկություն ունի Ձեզ հետ ծանոթանալու»:
Մտավորականների հանդիպումը կկայանա այս կիրակի: