|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ուկրաինացիներն ունեն «իշխանության շարունակականության» ծրագիր, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպանվի։ Այս մասին նա ասել է կիրակի CBS «Face the Nation» հաղորդմանը տված հարցազրույցում։
«Ուկրաինացիներն ունեն պլաններ, որոնց մասին ես չեմ խոսի և չեմ մանրամասնի, որպեսզի համոզվեմ, որ կա կառավարման շարունակականություն՝ այս, թե այն մեթոդով»,- ասել է Բլինքենը։
Նա նաև գովաբանել է Զելենսկիին այս պատերազմում նրա առաջնորդության համար։
«Առաջնորդությունը, որը ցույց տվեց նախագահ Զելենսկին, դրսևորվել է ողջ կառավարության կողմից, հրաշալի է, նրանք դարձել են այս անհավանական խիզախ ուկրաինացի ժողովրդի մարմնավորումը»,- ասել է Բլինքենը:
Միաժամանակ, նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «դատապարտված է պարտության»։
«Միայն ճակատամարտում հաղթելը պատերազմում հաղթել չէ: Քաղաքը վերցնելը չի նշանակում, որ նա վերցրել է ուկրաինացի ժողովրդի սրտերն ու մտքերը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։