|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի խորհրդարանում առաջին անգամ ցուցադրել են 14-ամյա Բերքին Էլվանի` Գեզի այգու իրադարձությունների ժամանակ սպանության տեսագրությունը։
Ըստ OdaTv-ի՝ որդու սպանության կադրերը դիտելու ժամանակ Բերքինի մոր 'ինքնազգացողությունը վատացել է, և նա անիծել Էրդողանին` ասելով. «Էրդողան, թող քո որդին էլ այսպես սպանվի, թող քո որդու վերջն էլ այսպիսին լինի»:
Մայրը պատգամավորների օգնությամբ դուրս է եկել դահլիճից՝ չկարողանալով մինչև վերջ դիտել տեսանյութը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում 2013 թվականին` Գեզի այգու իրադարձությունների ժամանակ, հաց գնելու համար տնից դուրս եկած և գլխին կրակոցի արդյունքում վիրավորված 14-ամյա պատանին մահացել էր 269 օր կոմայում մնալուց հետո: Մինչդեռ Էրդողանը մեղադրում էր Բերքինին՝ ահաբեկիչ լինելու և Գեզի այգու ցույցերին մասնակցելու մեջ: