|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բոլոր ռուսական բանկերի Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերի քարտերը կշարունակեն աշխատել Ռուսաստանի Դաշնությունում, հաճախորդների միջոցները քարտային հաշիվներում ամբողջությամբ պահպանված և հասանելի են: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կենտրոնական բանկը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսական բանկերի կողմից թողարկված Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերի բոլոր քարտերը կշարունակեն գործել Ռուսաստանում, ինչպես միշտ, մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, պատժամիջոցները դրանց վրա չն ազդում: Հաճածորդների բոլոր միջոցները պահպանված են հասանելի են այդ քարտերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանում այդ քարտերի սեփականատերերը կկարողանան գործարքներ կատարել բանկոմատներով, վճարել քարտերով և քարտից քարտ փոխանցումներ կատարել։
Միաժամանակ Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացրել է, որ Visa և Mastercard քարտերով անդրսահմանային գործարքներ չեն իրականացվելու։ Սա վերաբերում է ինչպես արտասահմանյան առցանց խանութներից գնումների համար վճարելուն, այնպես էլ արտերկրում այդ քարտերից օգտվելուն:
Հիշեցնենք, որ Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը որոշել են սահմանափակել իրենց աշխատանքը Ռուսաստանում։