|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հանոյում ավարտվել են ԱՄՆ և ԿԺԴՀ նախագահների բանակցությունները:
РИА Новости-ն հայտնում է, որ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ համաձայնագիր ԿԺԴՀ-ի հետ դեռ չի կնքվի: «ԿԺԴՀ-ն ցանկանում է, որ բոլոր պատժամիջոցները հանվեն, սակայն ԱՄՆ-ը չի կարող գնալ դրան, պատժամիջոցները կմնան:Նրանք ցանկանում էին ապամիջուկայնացնել տարածքի խոշոր մասը, ինչը մենք ցանկանում էինք, սակայն մենք չենք կարող հրաժարվել բոլոր պատժամիջոցներից»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտնել էր, որ նախագահները համաձայնության չեն եկել, սակայն պայմանավորվել են հանդիպել ապագայում: