|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Եվրոպայի հայերի միությունն ու Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ մշտական կապի մեջ են ՀՀ քաղաքացիների հետ:Այս մասին տեղեկացնում են Եվրոպայի հայերի միության գրասենյակից։
Տեղեկացվում է, որ նրանք աշխատում են հումանիտար օգնություն ցուցաբերել` ապահովելով Ուկրաինայում մնացած ՀՀ քաղաքացիների դուրսբերումը և տեղակայումը Եվրոպայում։
«Խնդրում ենք հաշվի առնել, որ ԵՀՄ-ը կարող է աջակցել միայն Ուկրաինայի սահմանից դուրս։ Այդ իսկ պատճառով նախևառաջ հորդորում ենք դիմել տեղական ինքնակառավարման մարմիններին երկրից դուրսբերումը կազմակերպելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միությունից Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար տրամադրել են հեռախոսահամարներ, որոնցով կարող են զանգահարել և իրենց գտնվելու վայրի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել։ Դրանք են`
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782
«Ուկրաինայի սահմանը հատելուց հետո արդեն մեր կազմակերպությունը կաջակցի մեր հայրենակիցներին»,–ասված է հաղորդագրության մեջ։